Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցների հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցների հայտարարությունը
29.01.2017 | 22:21

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են.
Հարգանքով ընդունելով և կարևորելով կուսակցության վարչության և մեր կուսակցական ավագ ընկերների ջանքերը՝ միտված լայն համախմբման, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների միջև, որոնք նպատակ ունեն ընտրությունների և հնարավոր հետընտրական զարգացումների միջոցով սկիզբ դնել իշխանափոխության և համակարգային փոփոխությունների, այնուամենայնիվ, ընդունելի չենք համարում այդ նպատակին ընդառաջ ձեռնարկված որոշ միջոցներ:


Մասնավորապես`
Համագործակցության վերաբերյալ քննարկումներն ու բանակցությունները Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կառավարությունների նախկին նախարարներ Վ. Օսկանյանի և Ս. Օհանյանի հետ: Հիմնավորում ենք մեր անհամաձայնությունը նրանով, որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ և ղեկավարելով պետական կառավարման կարևորագույն օղակներ, երբևէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած ներքին և արտաքին հանցավոր քաղաքականության նկատմամբ, չեն ցուցաբերել նախաձեռնողականություն և ինքնուրույն մտածողություն այդ ամենը շտկելու ուղղությամբ:


Ընդունելով, որ այս օրերին հավատաքննությամբ զբաղվելը սխալ է, այնուամենայնիվ, վստահ ենք, որ այդ անձինք բազմաթիվ թելերով կապված են գործող ռեժիմին և այլևս անկաշկանդ գործելու հնարավորություն չունեն, և հետևաբար` կլքեն մեզ ու ժողովրդին, և կամ էլ, մանդատ ստանալով, հետագա համագործակցություն կծավալեն ռեժիմի հետ: Մեր անհամաձայնությունը պայմանավորված է նաև տեղի ունեցող գործընթացների ոչ թափանցիկությամբ, որը նաև ստիպում է հակվել այն մտքին, որ մեզ հետ բանակցող նախկին պաշտոնյաները իրենց նպատակների մեջ անկեղծ չեն:


Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա մենք ունենք եռյակի ձևաչափով համագործակցության դառը փորձը, և որ Գ. Ծառուկյանն ինքն այս պահին դեռևս հանդես չի գալիս ընդդիմադիր դիրքերից:
Այս ամենի հետևանքով մենք կդավաճանենք մեր այն հայրենակիցներին, որոնք այսքան տարիների ընթացքում հավատացել են մեզ և ընդունել են մեր գաղափարները:


Առաջարկում ենք`
միավորվել և համագործակցել բացառապես այն ուժերի և անհատների հետ, որոնք ունեն հանրային վստահություն և որոնք երբևէ մաս չեն կազմել գործող իշխանության,
պայքարի մեջ մտնել միայնակ, որպես «Ժառանգություն» կուսակցություն` վստահելով մեր ուժերին, մեր գաղափարների ճշմարտացիությանը և այն հանրային վստահությանը, որն ունի կուսակցությունը, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում իր ծավալած գործունեության արդյունքում:
Կապանի և Սիսիանի կառույցների համակարգողներ՝ Ս. Հայրապետյան, Ռ. Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ